Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնն արդեն ունի իր առաջին աջակիցները



«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Չառլի Թակեսեանին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքից «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ին նվիրած ևս երկու դյուրակիր համակարգչի համար:

Ինովացիոն էթնիկ կենտրոնի նպատակն է զարգացնել մարզային ինովացիոն ենթակառուցվածքները, Արմավիրի մարզի երիտասարդների համար ստեղծել տեխնոլոգիական հնարավորություններ և աջակցել նորարար գաղափարների կյանքի կոչմանը։
Կենտրոնի մշտական գործընկերն և աջակիցն է «Արփինետ» ընկերությունը։


«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ մարզային կենտրոն»-ը, շնորհակալություն է հայտնում իր աջակից Ինտերնետ Հանրություն ՀԿ-ին կենտրոնին 3 նոր համակարգիչ նվիրելու համար: