Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ 2015-16 ուս. տարվա տարեվերջյան հաշվետու հանդիպում-քննարկում սաների ծնողների հետ:
Հանդիպմանը ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Սկզբում ծնողները ունեցան էքսկուրս և ավելի մանրամասն ծանոթացան կազմակերպության գործունեությանը: Հանդիպման առաջին մասում քննարկվեցին Արվեստաց դպրոցին վերաբերող կազմակերպչական հարցեր, որին ազատ մասնակցություն ունեցան ծնողները: Երկրորդ մասում ներկայացվեց «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի և Էջմիածնի քաղաքապետարանի սերտ համագործակցության արդյունքում ծնված նախագծերը և հետագա ծրագրերի տեսլականը: Ի նշան արդյունավետ համագործակցության «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հանձնվեց պատվոգիր և նկարիչ Ընծայի «Քարվաճառ» գեղանկարը: Հանդիպումից հետո ծնողները դիտեցին «Մանե» ինտերակտիվ ներկայացումը: