
Ֆինանսավորող. Եվրոպական Միություն
Ծրագրի տևողությունը. 4 ամիս (01.06.2016 - 30.09.2016 թթ. )
Ծրագրի իրականացման վայրը. Արմավիրի մարզ
Դերասանական կազմ
Ներկայացումների դերասանական կազմում են «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնի դերասանները:
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն 2016թ․-ի հունիսի 1-ից իրականացնում է «Արվեստը հանուն սեռերի հավասարության» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է նպաստել Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում երեխայի սեռի խտրական ընտրության մակարդակի նվազեցմանը և իգական սեռի դերի արժևորմանը պետության զարգացման գործընթացներում:
Ծրագրի շրջանակներում բեմադրվել է «ՄԱՆԵ» ինտերակտիվ ներկայացումը, որը 17 անգամ կցուցադրվի՝ 5 անգամ Էջմիածին քաղաքում, 1-ական անգամ հարակից 12 համայնքներում՝ Ապագա, Արաքս, Ծիածան, Ոսկեհատ, Ակնաշեն, Փարաքար, Արգավանդ, Գայ, Մուսալեռ, Մրգաստան, Հայթաղ և Նորակերտ։
Ներկայացումը դիտելու է 17 տարեկանից բարձր 1120 հանդիսատես՝ արվեստի միջոցով իրազեկվելով պտղի սեռի խտրական ընտրության խնդիրներին:
![]() | ![]() |
Աշխեն
Սողոմոնյան
|
Արամ
Ղազարյան
|
![]() | ![]() |
Մերի
Սահակյան
|
Շուշանիկ
Թալասյան
|
Նախապատրաստական աշխատանքներ
Ծրագրի գործընկեր «Մաչանենց» թատրոնի կողմից բեմադրվել է ներկայացումը։ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից պատրաստվել է ներկայացման պաստառ, որը տեղադրվել է Էջմիածին քաղաքի կենտրոնում: Պաստառի վրայի օրերը փոխվում են ըստ ներկայացումների օրերի:

Առաջնախաղ
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «ՄԱՆԵ» ինտերակտիվ ներկայացման առաջնախաղը։ Առաջնախաղի պաշտոնական հյուրերն էին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նախագահ Գրիգոր Բաբախանյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի դասընթացների և զարգացման գծով պատասխանատու Սուսաննա Մկրտչյանը։ Ներկայացմանը ներկա էին «Արփինետ» ՍՊԸ-ի աշխատակիցները, «Մաչանենց» թատրոնի դերասանները։
Քանի որ ներկայացումը ինտերակտիվ էր, հանդիսատեսը իր կողմից լուծումներ առաջարկեց ներկայացված իրավիճակի վերաբերյալ, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Միջոցառումը ավարտվեց «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում պատրաստված սոցիալական հոլովակների դիտմամբ:







Ներկայացումները Էջմիածին քաղաքի հարակից համայնքներում
«Արվեստը հանուն սեռերի հավասարության» ծրագրի շրջանակներում «ՄԱՆԵ» ինտեարկտիվ ներկայացումը մեկական անգամ ցուցադրվեց Արևաշատ, Գեղակերտ, Աղավնատուն և Փարաքար համայնքներում ։ Ներկայացումներ ավարտից հետո տեղի ունեցան համայնքային քննարկումներ, որոնց միջոցով քաղաքացիները իրազեկվեցին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, դրանց հետևանքների վերաբերյալ խնդիրներին ուղղված լուծումներին:

Ծրագրով նախատեսված հերթական ներկայացումները և համայնքային քննարկումները տեղի ունեցան Գրիբոյեդով և Պտղունք համայնքներում:


Ծրագրով նախատեսված վերջին ներկայացումները և համայնքային քննարկումները տեղի ունեցան Արշալույս, Գայ, Մրգաստան, Այգեշատ, Հովտամեջ, Ծիածան համայնքներում:

Այսպիսով,
Էջմիածին քաղաքում և հարակից Արևաշատ,
Փարաքար, Աղավնատուն, Գեղակերտ, Գրիբոյեդով, Պտղունք, Մրգաստան, Գայ, Արշալույս, Այգեշատ,
Ծիածան, Հովտամեջ համայնքներում ներկայացումների ցուցադրումներին և համայնքային քննարկումների
մասնակցել է 17 տարեկանից բարձր 756 անձ։
«Արվեստը հանուն սեռերի հավասարության» ծրագրի շահառուների մոտ
պտղի սեռի խտրական ընտրության խնդրի վերաբերյալ ինտերակտիվ ներկայացման դիտումից և
համայնքային քննարկումներից հետո, ըստ ծրագրի վիճակագրության, փոխվել է պտղի սեռի խտրական ընտրության հիմնախնդրի
նկատմամբ վերաբերմունքը՝ կարևորից դառնալով շատ կարևոր:
Բոլոր շահառուները կարևորել են ծրագիրը, պատրաստ են աջակցել
ծրագրի շարունակականությանը, կիսվել իրենց ստացած գիտելիքներով, իրազեկել այլ մարդկանց
ՀՀ-ում պտղի սեռի խտրական ընտրության խնդրի և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ: