Վարպետաց դաս մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ


«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում (ԻԷՄԿ) մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անցկացրեց վարպետաց դաս:
Վարպետաց դասին մասնակցեցին ԻԷՄԿ-ի աջակից «Արփինետ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը և աշխատակիցները, ոլորտով հետաքրքրված երիտասարդներ Էջմիածնից և հարակից համայնքներից: Հանդիպման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը խոսեց հետևյալ թեմաների մասին՝ սոցիալական ցանցերը՝ որպես ինֆորմացիայի տարածման միջոց, մեդիա գրագիտության կարևորությունը, տեղեկատվական աղբյուրների հետ աշխատանք, սոցիալական մեդիաների դերը հասարակական կյանքում: Հանդիպման վերջում եղավ ազատ քննարկում: