«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն մասնակցեց Էջմիածնի 2701 ամյակին նվիրված տոնակատարությանը:


Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ն մասնակցեց Էջմիածին քաղաքի 2701 ամյակին նվիրված տոնակատարությանը՝ ներկայացնելով
տաղավար և մասնակցելով շքերթին։
Շքերթի մասնակիցներն էին Արվեստաց դպրոցի սաները՝ իրենց յուրահատուկ հանդերձներով, խմբավարները և աշխատակիցները։ Խմբին առաջնորդում էին ՀՄԽ-ի Մանուկների թագավորության Թագավորն ու Թագուհին։
Տաղավարում ցուցադրվեցին գորգեր, Արվեստաց դպրոցի սաների աշխատանքներ, իսկ «Մաչանենց» թատրոնը ներկայացրեց «Բարեկենդանը» ներկայացումը: