«Վրձնահարված Նոյի երկրում»
Ջրհեղեղից հետ
Արարատ լեռից իջնելով՝
Նոյ նահապետը
առաջին որթատունկը
տնկեց Արարատ լեռան լանջին՝
Հայաստան աշխարհում:
     «Մաչանենց» միջազգային սիմպոզիումը արդեն 3-րդ տարին է կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ընկերության և «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ի աջակցությամբ:
   Սիմպոզիումի բացումը տեղի կունենա ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ, ԺԱՄԸ 17:00-ին «Հայ   Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում։ 
  Մասնակցության համար ուղարկել համապատասխան ձևաչափով լրացված մասնակցության հայտը,       1 լուսանկար, 10 նկարներից բաղկացած պորտֆոլիո  info@cau.am  էլ. հասցեին  մինչև  2017թ.-ի ԱՊՐԻԼԻ 20-ը։ 
   Տեղերը սահմանափակ են. նկարչի մասնակցության հայտը հաստատում  է  սիմպոզիումի արվեստագետների խորհուրդը:
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
     Մայիսի 15-22-ը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում անցկացվելու է «Վրձնահարված Նոյի Երկրում» խորագրով «Մաչանենց» 3-րդ միջազգային արվեստի սիմպոզիումը: Սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն:
       ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն խաչքարի, վիշապաքարի ստեղծմանը՝ «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոց»-ի կողմից, խեցեգործության հազարամյա ավանդույթները ներկայացնող կավե նմուշների պատրաստմանը։
- Սիմպոզիումի տևողությունը 8 օր է
- Տրվում է մասնակցության վկայական
- Ստեղծագործելու թեման ազատ է
- Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով
- Սիմպոզիումի 8-րդ օրը կբացվի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
- «Մաչանենց» սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները
- Սուրճը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Հայաստանի նկարիչների համար սիմպոզիումի ընթացքում ստեղծագործելու օրերն են՝ ՄԱՅԻՍԻ 16-20-ը, ԺԱՄԸ 15:00-ից սկսած:
- Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1 նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին
- Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը
- Կտավ տրամադրում է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՕՐԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
| Մայիսի 15 | |
| 17:00 | Սիմպոզիումի բացում /Մասնակիցների ներկայացում, համազգեստի հանձնում, ֆուրշետ, երաժշտական երեկո / | 
| Մայիսի 16 | |
| 15:00 | Հայաստանի արվեստագետների ժամանում, կտավների, մոլբերտների ընտրություն և քարերի, կավի տրամադրում | 
| 15:30 | Սուրճի ընդմիջում | 
| 16:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 19:00 | Սիմպոզիումի 1-ին աշխատանքային օրվա ավարտ | 
| 19:30 | Ընթրիք | 
| 20:30 | Մշակութային երեկո | 
| Մայիսի 17 | |
| 15:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 15:30 | Սուրճի ընդմիջում | 
| 
16:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
19:00 | Սիմպոզիումի 2-րդ աշխատանքային օրվա ավարտ | 
| 
19:30 | Ընթրիք | 
| 
20:30 | Մշակութային երեկո | 
| Մայիսի 18 | |
| 15:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
15:30 | Սուրճի ընդմիջում | 
| 
16:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
19:00 | Սիմպոզիումի 3-րդ աշխատանքային օրվա ավարտ | 
| 
19:30 | Ընթրիք | 
| 
20:30 | Մշակութային երեկո | 
| Մայիսի 19 | |
| 15:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
15:30 | Սուրճի ընդմիջում | 
| 
16:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
19:00 | Սիմպոզիումի 4-րդ աշխատանքային օրվա ավարտ | 
| 
19:30 | Ընթրիք | 
| 
20:30 | Մշակութային երեկո | 
| Մայիսի 20 | |
| 15:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
15:30 | Սուրճի ընդմիջում | 
| 
16:00 | Սիմպոզիումի շարունակություն | 
| 
19:00 | Սիմպոզիումի աշխատանքների հանձնում և ամփոփում | 
| 
19:30 | Ընթրիք | 
| 
20:30 | Մշակութային երեկո | 
| Մայիսի 21 | |
| Ազատ օր | |
| Մայիսի 22 | |
| 
17:00 | 
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ  /վկայականների հանձնում/ | 
| 
20:00 | Հրաժեշտի ընթրիք մասնակից արվեստագետների համար, մշակութային երեկո | 
Հարգանոք՝
«ՄԱՉԱՆԵՆՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ 3-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԹԻՄ
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Էջմիածին 1101, Շահումյան 36
Համակարգող՝ Մերի Աղաջանյան
Համակարգող՝ Մերի Աղաջանյան
Հեռ.:  +374 93 58
95 10  
 






 
 



