«ԳԻՆՈՒ ԳՈՒՅՆԸ»
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-7
«Մաչանենց» արվեստի միջազգային 4-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական
մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝
Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:
Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:
2018թ.-ի սիմպոզիումը նվիրված է գինու արարմանը: Նոյ Նահապետը ջրհեղեղից
հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթատունկը:
Այստեղ է գտնվում Հայոց հոգևոր կենտրոն՝ Էջմիածին քաղաքը, որտեղ էլ կանցկացվի սիմպոզիումը:
Սիմպոզիումի առաջին օրը արվեստագետների
մասնակցությամբ, ավանդական եղանակով կպատրաստվի գինի և կհիմնվի «Աշխարհի Արվեստագետների
Գինու Թանգարան»:
v Հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի
տոնն է :
Այն մասնակիցները, ովքեր կլինեն «Մաչանենց տանը»,
հնարավորություն կունենան մասնակցել քաղաքի 2703-ամյակին:
1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Սիմպոզիումի նպատակն է՝
- Հայ և օտարերկյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել
փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում կծանոթանան հայ մշակույթին, ականատես կլինեն խաչքարագործի, կավագործի, գորգագործի,
քանդակագործի և նկարչի աշխատանքներին։
Հոկտեմբերի 7-ին, տեղի
կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: Կհամտեսվի արվեստագետների պատրաստած մաճարը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ հոգևոր դասից, պաշտոնական
հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։
2.ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն մասնակցության հայտը և ուղարկեն ինքնակենսագրական,
1 լուսանկար, 10 նկարներից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո
15 աշխատանքային օրվա ընթացքում «Մաչանենց»
արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:
3. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կազմակերպող կողմը տրամադրում է՝
- Տեղափոխում
օդանավակայանից հյուրանոց և հակառակը
- Հյուրանոցում 7
օր կեցություն
- 3 անգամյա
սնունդ
- Անսահմանափակ սուրճ և թեյ
- 2 կտավ
- Մշակութային երեկոներ
- Մասնակցության
վկայական
- Էքսկուրս ՝
Ø Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / 4-րդ դար/
Ø Սբ․ Գայանե
եկեղեցի / 7-րդ դար/
Ø Սբ․ Հռիփսիմե
եկեղեցի / 7-րդ դար/
Ø Զվարթնոց տաճար / 7-րդ դար/
Ø Էջմիածին քաղաքի պատմաազգագրական
թանգարան
Ø Այց Խոր Վիրապ / 17-րդ դար/, որտեղից
կդիտենք Բիբլիական Արարատ լեռը։
Ø Էքսկուրսիա Երևանում /Հայաստանի մայրաքաղաք/
Ø Այց Գառնիի տաճար (1-ին դար),
Գեղարդի վանքային համալիր (4-րդ դար)
ՆՇՎԱԾ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՂԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՅԻ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Մասնակիցը հոգում է ՝
- 200$ մասնակցության վճար:
- պետք է հոգա ճանապարհածախսը
- անհրաժեշտության դեպքում վիզայի ծախսը
- յուրաքանչյուր մասնակից պատկերասրահին է նվիրելու 2 աշխատանք, որոնք ծնվելու են սիմպոզիումի ընթացքում
- ներկեր և վրձիններ բերում է մասնակիցը:
4.
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Որտե՞ղ են գիշերելու
մասնակիցները․
Մասնակիցների գիշերակացը տրամադրում
է սիմպոզիումի աջակից «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։ Մասնակիցները
կգիշերեն «Մաչանենց» հյուրատան հարմարավետ սենյակներում:
Հյուրատան մանրամասներին կարողեք ծանոթանալ
հետևյալ հղումով՝
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
|
ՍԵՆՅԱԿԻ
ՏԵՍԱԿ
|
6
|
երկտեղանի
|
1
|
երեք տեղանի
|
2
|
չորս տեղանի
|
Հարևանությամբ առաջարկվում է առանձին բնակարան 4 անձի համար.
2 ննջարանով, 2 սանհանգույցով:
ԱՌԱՋԻՆ 12
ԴԻՄՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՍԵՆՅԱԿԸ ԿԻՍԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԵՏ
Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու
նկարիչները
Ստեղծագործելու թեման ազատ է։