«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2022- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1- 7

«Մաչանենց» արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ»  բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի ,  «Նեբուլա» ընկերության,  «Մաչանենց վայն-ի» աջակցությամբ:

Տեղեկատվական հովանավոր՝ «Առփի մեդիա» ընկերություն։

 Սիմպոզիումի գործընկեր՝ Հայաստանի նկարիչների միություն։

 

1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Սիմպոզիումի նպատակն է՝

·   Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և       փոխանակվել փորձով:

·   Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի   հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

 

«Մաչանենց» արվեստի միջազգային 7-րդ սիմպոզիումի խորագիրն է 
                                                  «ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ»։
Սիմպզիումը նվիրվում է բնության նվիրյալ, գեղանկարիչ՝ Ապրեսիկ Ալոյանի հիշատակին:

Սիմպոզիումի վերջին օրը՝ Հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: 

Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։

Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ։

 

2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 


Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:

Մասնակցության հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 25-ը։

 


   3 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

·       Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:
·       Տրվում է մասնակցության վկայական:
·       Ստեղծագործելու թեման ազատ է:
·       Հայաստանից դիմած նկարիչների մասնակցությունն անվճար է։
·       Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:
·       Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ստեղծված գեղանկարների ՄԻՋԱԶԳԱՅԻՆ                              ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։
·       «Մաչանենց»  սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային  կատալոգում կներառվեն                      սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:
·       Սուրճը, թեյը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկությունը։
·       Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:
 

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝


     ·       Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2  նկար և նվիրում սիմպոզիումի                ֆոնդին:
     ·       Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը: 
     ·       Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:  
     ·     Սիմպոզիումի ընթացքում ծնված գեղանկարները մասնակիցները նվիրում են «Հայ               Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական                                          կազմակերպությանը։ Գեղանկարների հետագա տնօրինման իրավունքն ամբողջությամբ        անցնում է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ին։

 

5. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 
     Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
      Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:

     Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
        Ստեղծագործելու թեման ազատ է։

 

6. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

 

ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 

ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36 

WhatsUp/Viber:  (+374) 94-32-10-45
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com 

 

ՖԵՅՍԲՈՒՔ՝

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ՝

https://www.facebook.com/CAUNGO/

Մաչանենց տուն՝

https://www.facebook.com/machanentshouse/

Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում՝

https://www.facebook.com/machanentsartsymposium/

Ցուցահանդեսի բացում՝

https://bit.ly/3x1SpXh