«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2021- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ
 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 – 7
«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:  Սիմպոզիումի գործընկերն է՝ Հայաստանի նկարիչների միությունը։


1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Սիմպոզիումի նպատակն է՝
·   Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
· Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումի խորագիրն է «ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ»։
Սիմպոզիումը նվիրվում է աշխարհի ներկապնակին գույներ բերող մարդկանց:
Սիմպոզիումի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: 
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ։


2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:


3․ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:
  • Տրվում է մասնակցության վկայական:
  • Ստեղծագործելու թեման ազատ է:
  • Հայաստանից դիմած նկարիչների մասնակցությունն անվճար է։
  • Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:
  • Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։
  • «Մաչանենց»  սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային  կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:
  • Սուրճը, թեյը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։
  • Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:


4. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԻՄԱԾ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
  
·       Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2  նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին: 
·       Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը: 
·       Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:

5. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
   Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
   Ստեղծագործելու թեման ազատ է։


6. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ


ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ. 
 (+374) 94 04 56 10, (+374) 93 23 33 26
Էլ. փոստ : 
machanentssymposium@gmail.com 
Կայք : 
www.cau.am


ՖԵՅՍԲՈՒՔ՝