Կավագործության վարպետաց դաս ՀՄԽ-ում

Մայիս 7-ին ՀՄԽ-ում էին Երևանի "Գերմիոնա" կրթահամալիրի 3-րդ դասարանի աշակերտները իրենց ծնողների և դասղեկի` Արմինե Խաչատրյանի ուղեկցությամբ:
Դասղեկի նախաձեռնությամբ` երեխաները եկել էին ՀՄԽ կավագործության վարպետաց դաս անցնելու:
Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը: Նա երեխաներին պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Երեխաներն իմացան, որ առաջին կավագործը  Աստվածն է, քանի որ Ադամին  նա արարել է կավից: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ  պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո ՀՄԽ-ն կուղարկի փոքրիկ վարպետներին:

  
Կավը մեծին դարձնում է մանուկ, մանուկին` մեծ:
                                                    Գ. Մաչանենց