Մայիսի 31-ին Հայ Միասնության Խաչ-ում կազմավորված խումբը սկսեց իր հոգեբանական խմբային հանդիպումների գործունեությունը: Քննարկեցինք թեստի, սեմինարի և թրենինգի տարբերությունները, ինչպես նաև ամրագրեցինք այն նորմերը, որոնց հետևելը խմբին հնարավորություն կտա աշխատել արդյունավետ և հասնել յուրաքանչյուր հանդիպմանն իր առջև դրած նպատակներին: Այնուհետև կատարեցինք մի վարժություն, որի նպատակն էր` փոխելով լեզվի կառուցվածքը նոր տեսանկյունից նայել խնդրին:
Վարժությունը իրենից ներկայացնում էր անձնային աճի թրենինգի բաղկացուցիչ մաս: Վարժությունն իրականացվում էր զույգերով, ապա տեղի ունենում վարժության հետ կապված հույզերի, զգացողությունների, վերաբերմունքի փոփոխության հետ կապված քննարկումներ ինպես երկյակում, այնպես էլ ամբողջ խմբում:
Թրենինգի ավարտին երիտասարդներն արտահայտեցին իրենց կարծիքը` կապված վարժության հետ, ինչպես նաև խոսեցին թրենինգի ընթացքում տեղի ունեցող վերաբերմունքային փոփոխությունների մասին: Հեղ. Ա. Ավագյանց