ՀՄԽ-ն մասնակցեց ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված քայլերթին

Հունիսի 15-ին՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը:
Ավելի քան 5000 պատանիների և երիտասարդների հետ միասին ՀՄԽ-ի անդամները «Հայաստան» վանկարկելով անցան Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և դարձյալ վերադարձան Հանրապետության հրապարակ։


Տոնական քայլերթին ներկա էին երիտասարդներ մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից։ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում երթին միացան «Փյունիկ» հաշմանդամների միության անդամները։ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից երթը գլխավորեց ՀՀ ոստիկանության մոտոցիկլավարների խումբը, որոնք էլ առաջնորդեցին շարասյունը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Մաշտոցի պողոտայից քայլերթին միացան «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով։
ՀՄԽ-ում` Վանա լճի մանրակերտի ափին երիտասարդները մինչև կեսգիշեր ծածանեցին պետական դրոշը: 
 





2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին»  և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հունիսի 15-ը նշվում է որպես ՀՀ պետական խորհրդանշանների օր։