Հայ Միասնության Խաչի ակցիան` նվիրված առողջ ապրելակերպին

Հուլիսի 10-ից 12-ը Հայ Միասնության Խաչը իրականացրեց մի յուրօրինակ ակցիա, որը նվիրված էր առողջ ապրելակերպին: Ակցիան նախաձեռնած խումբը (Նարեկ Ծաղկլորյան, Վարդան Եփրեմյան, Գևորգ Դավթյան) գլխավորում էր ՀՄԽ-ի հիմնադիրներից մեկը` Գևորգ Բաբախանյանը: Որպես փոխադրամիջոց նախաձեռնողները ընտրել էին հեծանիվը, իսկ երթուղի` Էջմիածին - Սևան - Էջմիածին:


Հեծանվարշավի մասնակիցները հուլիսի   10-ի երեկոյան դուրս եկան ՀՄԽ-ի բակից (Էջմիածին), գիշերեցին Երևանում, ապա հունիսի 11-ի առավոտյան շարունակելով ճանապարհը` նույն օրը երեկոյան հասան Սևանա լճի Աղթամար թերակղզին, որտեղ էլ գիշերելուց հետո հունիսի 12-ի առավոտյան բռնեցին տունդարձի ճանապարհը: Երեկոյան 17:00-ին առողջ ապրելակերպի ջատագովները արդեն ՀՄԽ-ի բակում էին, որտեղից էլ 2 օր առաջ սկիզբ էր առել նրանց արկածներով լի ճանապարհորդությունը: ՀՄԽ-ում նրանց դիմավորեցին մեծ խանդավառությամբ, իսկ իենք` օրվա հերոսները, խոստովանեցին, որ մինչև ՀՄԽ վերադառնալու պահը իրենք էլ վստահ չէին, որ կկարողանան միայն հեծանիվներով անցնել այդ ճանապարհը: Նրանք նաև նշեցին, որ չնայած հոգնածությանը, մեծ բավականություն են զգում և ուրախ են, քանի որ հեծանվարշավից իրենց հետ բերել են միայն բազմաթիվ անմոռանալի պահեր և որպես կոչ ասում են...
                                      առողջ մարմնում առողջ հոգի....