Երթևեկության կանոնների վերաբերյալ սեմինար-հանդիպում

«Փի-Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող և ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ֆինանսավորվող «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում ստեղծված Էջմիածնի ՀՎԿ-ում սեպտեմբերի 23-ին հանդիպում տեղի ունեցավ ՀՄԽ-ի սաների և ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի անչափահասների բաժանմունքի աշխատակիցների հետ: ՀՎԿ-ի շահառուները և ՀՄԽ-ի արվեստաց դպրոցի 35 10-14 տարեկան սաները ծանոթացան երթևեկության կանոններին և նշաններին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության աշխատակիցներին: Հանդիպման ավարտին մասնակիցները դիտեցին նույն ծրագրի շրջանակներում հիմնված տիկինիկային ներկայացումներից «Բարեկենդանը»:


Լուսանկարներ
https://www.facebook.com/media/set/?set=a.412448448789621.99106.184768134890988&type=3&uploaded=12