Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի և հարակից ութ համայնքների զարգացում համայնքային զարգացման կենտրոնի միջոցով


Ծրագրի տևողությունը․ 10 ամիս (01.06.2014-31.03.2015թթ)

Ծրագրի իրականացման վայրը․ 
Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնք և հարակից 8 համայքներ (Ճամբարակ, Կալավան, Բարեպատ, Ձորավանք, Մարտունի, Այգուտ, Գետիկ, Թթուջուր)։
Ծրագրի թիրախ համայնքները գտնվում են մարզկենտրոնից 100-115 կմ հեռավորությամբ: Գրեթե բոլոր համայնքները 1988-ից վերաբնակեցվել է Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի, Կիրովաբադի շրջանների հայաբնակ գյուղերի, ինչպես նաև Արծվաշենի փախստականներով: Բնակչությունը թիրախ 9 համայնքներում 05.10.13թ դրությամբ կազմում է 13901 մարդ : Համայնքների բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

Ծրագրի նպատակը. 
Նպաստել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի և հարակից 8 համայնքների զարգացմանը համայնքային զարգացման կենտրոնի միջոցով։

Ծրագրի խնդիրները
1. Կանանց հմտությունների զարգացում 
2. Երեխաների և երիտասարդների համար ժամանցի հնարավորության ստեղծում։
3. Երեխաների և երիտասարդների նախաձեռնողականության խթանում։
4. Զբոսաշրջության խթանում։
5.Համայնքային նշանակության հիմնախնդրի լուծմանը խթանում։

Հիմնախնդիրը․
Գեղարքունիքի մարզ այցելող զբոսաշրջիկների «առաքելությունն» ավարտվում է սոսկ Դիլիջան և Սևան այցելելով, մինչդեռ ծրագրի թիրախ համայնքերում կան պատմամշակութային օջախներ, ճարտարապետական հուշարձաններ և այլն։ Տարածքում առկա են զբոսաշրջային որոշ ենթակառուցվածքներ, որոնք փորձի և տեղեկատվության պակասի պատճառով լիարժեք չեն գործում և հաստատուն եկամուտներ չեն ապահովում ծխառայություններ մատուցողներին։ Այս ամենը մեծ ռեսուրս է, որը ճիշտ ներկայացնելու և մատուցելու դեպքում կարող է համայնքի զարգացմանը մեծ խթան հանդիսանալ։ Զբոսաշրջիկները տեղում սպասարկվելով, որոշակի ֆինանսական ներդրում կունենան ոչ միայն համայնքի, այլև տեղացի արտադրողի բյուջեում:

Համայնքներում մեծ է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, որի հետևանքով ընտանիքը կառավարելու հոգսը մնում է կնոջ վրա, ինչն էլ իր հերթին ծնում է բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ: Որպես եկամուտի աղբյուր ունենալով միայն գյուղատնտեսական աշխատանքներից ստացված փոքրածավալ եկամուտները կանայք կարիք ունեն լրացուցիչ աշխատանքի և եկամուտների։ 


Բնակչության գերակշիռ մասը, հատկապես երեխաներն ու երիտասարդները հնարավորություն չունեն օգտվելու ժամանակակից կյանքի ընձեռած հնարավորություններից, տեղեկատվության և իրազեկման պակասի, ինչպես նաև ազատ ժամանակը արդյունավետ և օգտակար կազմակերպելու համար պայմանների բացակայության հետևանքով չեն կարողանում ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել, սեփական հմտությունները և կարողություները բացահայտել, քանզի բացակայում է համապատասխան միջավայրը: 

Ծրագրի շահառուները Ծրագրի առաջնային շահառուներ են հանդիսանում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի և հարակից 8 համայքների (Ճամբարակ, Կալավան, Բարեպատ, Ձորավանք, Դպրաբակ, Մարտունի, Այգուտ, Գետիկ, Թթուջուր) կանայք, խոցելի ընտանիքների երեխաներ, համայնքի երիտասարդներից ձևավորված նախաձեռնող խմբի անդամները, համայնքում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող անհատները։


 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈւՄԸ

Կանանց հմտությունների զարգացում 
Դպրաբակ համայնքը և հարակից 8 համայնքները` Ձորավանք, Կալավան, Բարեպատ, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Ճամբարակ, գտնվում են ծանր սոցիալական վիճակում: Բացի այն, որ տարածաշրջանում շատ քիչ են աշխատատեղերը, այլև բացակայում են, որևէ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը: Այդ պատճառով էլ կարուձևի արհեստանոց բացելու հայտարարությունը մեծ ոգևորություն առաջացրեց: Ծրագրի իրականացման մասին տեղեկատվությունը տարածվել է տպագիր հայտարարությունների միջոցով: Դասընթացներին մասնակցելու համար դիմել են 16 կին: 

ՀՄԽ-ի ազգագրագետի կողմից կատարվել է ուսումնասիրություն և պատրաստվել է 10 ազգային տարազների և կիրառական այլ իրերի էսքիզներ, որոնք նախատեսվում է պատրաստել կար ու ձևի ուսումնական պրոցեսի ընթացքում։ Հավաքագրված շահառուների համար կազմակերպվել է կարուձևի դասընթացը, որը անց է կացվել շաբաթական 6 ժամ։ Դասապրոցեսի ընթացքում ուսումնական օրինակներին զուգահեռ ձևվվում և կարվում են ազգային տարազներ՝ մշակցած էսքիզներին համապատասխան։ Մինչ ծրագրի ավարտը կարվել են 10 տարազ, կարպետի համադրմամբ վարագույրների և պայուսակների ավելի քան 20 օրինակներ։


Երեխաների և երիտասարդների համար ժամանցի հնարավորության ստեղծում
Ծրագրի թիրախ համայնքերից հավաքագրվեցին 10 երեխա, որոնց ընտրությունը կատարվել էր՝ առաջնայինությունը տալով սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին։ Երեխաները համայնքներից տեղափոխվեցին Էջմիածին, որտեղ նրանց համար կազմակերպվեց վապետության դասերով, խաղերով և էքսկուրսներով հագեցած 1 շաբաթ։ Օգոստոսի 21-28-ը երեխաները մասնակցեցին նկարչության, կավագործության, ազգային խոհանոցի վարպետության դասերին, սովորեցին ազգային պարեր, մասնակցեցին ինտերնետի և նրա հնարավորությունների, առողջ ապրելակերպի մասին սեմինարների, դիտեցին ինտերակտիվ ներկայացումներ։ Նրանց համար կազմակերպվեցին բազմաթիվ ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, ֆիլմի դիտումներ։ Երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա Էջմիածնի Մայր Տաճար, Սուրբ Աստվածածին եկեղեցիները, նրանք այցելեցին Էջմիածնի հնագիտական թանգարան, Հայաստանի եկեղեցիների մակետների պուրակ: Այնուհետև կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Զվարթնոց տաճար և Երևան, որտեղ նրանք ծանոթացան մայրաքաղաքի մշակութային հուշարձաններին։



Ամառային ճամբարի վերջին օրը ՀՄԽ-ում կազմակերպվեց ճամբարի մասնակից երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որին ներկա էին ՀՄԽ—ի արվեստաց դպրոցի սաներ, ծնողներ, ՀՄԽ-ի աշխատակիցներ։ Ցուցահանդեսը ՀՄԽ-ում գործեց 7 օր շարունակ։

Սեպտեմբերի 18-ին երեխաների աշխատանքները տեղափոխվեցին Դպրաբակ, որտեղ ՝ համայնքայն զարգացման կենտրոնին համայնքապետարանի կողմից տրամադրված տարածքում տեղի ունեցավ ցուցահանդեսի 2-րդ բացումը։ Բացմանը ներկա էին ինչպես հենց ճամբարի մասնակիցները, այնպես էլ նրանց ծնողները, ուսուցիչները, համագյուղացիներ, Դպրաբակի համայնքապետը և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Երեխաների և երիտասարդների նախաձեռնողականության խթանում
Ծրագրի թիրախ համայնքներից հավաքագրվել են 15-18 տարեկան 10 երիտասարդ, ովքեր ընտրվել են ըստ գիտելիքների և ցանկության: Կազմակերպված դասընթացների արդյունքում նախաձեռնող խմբի անդամները սովորեցին պատրաստել և բլոգում տեղադրել հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր։ Լուսա-տեսանկարահանման հմտությունների դասընթացը նրանց հմտություններ տվեց սոց․ ցանցերում և բլոգում իրենց հուզող խնդիրները ավելի մասնագիտորեն և հասանելի ներկայացնել լայն մասսաներին, մասնակիցները սովորեցին ճիշտ օգտվել տեսախցիկից, լուսանկարներ և տեսանյութեր պատրաստել բլոգում լուսաբանում կազմակերպելու համար:


Զբոսաշրջության խթանում
Թիրախ համայնքների զբոսաշրջության խթանման նպատակով կատարվել են տարածքի քարտեզագրման աշխատանքները, որը իրականացվել է ծրագրի ղեկավարի և համակարգողի կողմից: Լուսանկարվել և ինֆորմացիա է հավաքագրվել տարածքի պատմամշակութային վայրերի, բնական ռեսուրսների և զբոսաշրջային ծառայությունների մասին: Ինչպես նաև տեղեկություններ և կոնտակտներ ՝ ծրագրի թիրախ համայնքներում զբոսաշրջային ծառայություններ մատուցողող անձանց մասին: 

Նախագծվել և տպագրվել է համայնքների զբոսաշրջային պոտենցյալը ներկայացնող բուկլետ, որը ներառում է ծրագրի թիրախ համայնքները և այցելու զբոսաշրջիկին կօգնի յուրաքանչյուր համայնքում գտնել իրեն անհրաժեշտ ծառայությունը, տեսարժան վայրն ու ենթակառուցվածքը։ Տպագրված բուկլետը տարածվել է ՀՄԽ-ի գործընկեր շուրջ 50 զբոսաշրջային ընկերությունների շրջանում։


Նոյեմբերի 3–ին համայնքային զարգացման կենտրոնում կազմակերպվեց զբոսաշրջային մարկետինգի դասընթացին, որին ներկա էին 10 մասնակիցներ թիրախ համայնքներից։ Մասնակիցների գերակշռող մասը արդեն իսկ մատուցում էր զբոսաշրջային ծառայություններ։ 6 ժամ տևողությամբ դասընթացը ներառում էր ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական աշխատանքներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցներից ոմանք նշեցին, որ դեռևս այս ոլորտում գործունեություն չեն ծավալում, սակայն ունեն գաղափարներ և միաժամանակ կասկածում են իրենց կարողությունների ու ոլորտի արդյունավետության վրա։ Ինչպես պարզ դարձավ դասընթացից 1 շաբաթ անց, դասընթացի արդյունքում մասնակիցներից 2 – ը արդեն իսկ նախաձեռնել են իրենց գործունեությունը զբոսաշրջության ոլորտում։


Ձևավորվել և տպագրվել է թիրախ համայնքների զբոսաշրջային ծառայությունների մասին ազդարարող ճանապարհային պաստառ, որը այսուհետ կողջունի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին և կօգնի կողմնորոշվել հովտում, գտնել անհրաժեշտ ծառայություններն ու տեսարժան վայրերը։

Համայնքային նշանակության հիմնախնդրի լուծմանը խթանում
Տվյալ խնդրի լուծմանն համար սույն ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական նախաձեռնող խմբի համար հայտարարվել 1 ենթադրամանորհների մրցույթ ։ Խմբի անդամներին հնարավորություն է տրվել 100․000 առավելագույն բյուջեով ծրագրի առաջարկ ներկայացնել։ Ստացվել են 4 առաջարկներ, որոնցից հավանության է արժանացել Գետիկի միջնակարգ դպրոցի աշակերտ Թաթուլ Ղալեչյանի կողմից մշակված ծրագիրը, որի շրջանակներում մարզական գույք է ձեռքբերվել Գետիկի միջնակարգ դպրոցի համար։


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է հաստատվել համայնքապետարանների և հատկապես Դպրաբակի համայնքապետարանի հետ, որը ոչ միայն հատկացրել է անհրաժեշտ տարածքներ ծրագրի իրականացման համար, այլև աջակցում է շահառուների հավաքագրման և առաջացած ցանկացած տեխնիկական խնդիրների լուծմանը: Համագործակցություն է հաստատվել թիրախ համայնքների դպրոցների հետ։ Ծրագրով նախատեսված միջոցառումների լուսաբանմանումը կազմակերպվել են գործընկեր լրատվամիջոցների հետ եղած համագործակցության շրջանակներում։