«Հայ Միասնության Խաչ»-ի արվեստաց դպրոցը մասնակցել է բրիտանացի հայտնի խոհարար Ջեմի Օլիվերի՝ «Սննդային հեղափոխության օր» կոչվող ամենամյա նախաձեռնությանը:
Այս մասին տեղեկանում ենք դպրոցի տարածած հաղորդագրությունից: «Սննդային հեղափոխության օր»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որը նպատակ ունի բարձրացնել երեխաների գիտելիքները առողջ սննդի պատրաստման հարցում: 2005 թվականից ի վեր Ջեմի Օլիվերը աշխատում է առողջ դպրոցական սննդի ուղղությամբ:
Օլիվերի նախաձեռնած հեղափոխության ծավալները տարեցտարի մեծանում են, յուրաքանչյուր տարի ընդգրկելուվ ավելի շատ երկրներ ու մարդկանց:
2014 թվականին «Սննդային հեղափոխության օրվան» մասնակցել են աշխարհի 121 երկրների ավելի քան 10 հազար դպրոցներ:
Այս տարի առաջին անգամ միջոցառմանը մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս «Հայ Միասնության Խաչ»-ի արվեստաց դպրոցի:
Դպրոցից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցող 30 երեխաները անցկացրել են առողջ սննդի պատրաստման 2 ինտերակտիվ դաս, որոնցից առաջինը անցկացրել է «Հայ Միասնության Խաչ»-ի ազգային խոհանոցի դպրոցի ուսուցչուհիի Նարինե Մուրադյանը, իսկ 2-րդը` հենց ինքը` Ջեմի Օլիվերը (ուղիղ հեռարձակմամբ): Միջոցառման ավարտին բոլոր մասնակից երեխաները ստացել են մասնակցության վկայականներ: