Ռուսաստանից, Լիտվիայից, Հոլանդիայից, Եգիպտոսից ու այլ երկրներից «Հայ Միասնության Խաչ-ի» կազմակերպած միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար Հայաստան եկած նկարիչները մեկ շաբաթ միասին ապրեցին ու ստեղծագործեցին: Կազմակերպության ղեկավար Գրիգոր Մաչանենցի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այստեղ բացվեց օտարերկրյա նկարիչների ցուցասրահ: