«Սննդային հեղափոխության օր» ՀՄԽ-ի արվեստաց դպրոցում


Մայիսի 15-ին «Հայ Միասնության Խաչ»-ի արվեստաց դպրոցը մասնակցեց բրիտանացի հայտնի խոհարար Ջեմի Օլիվերի՝ «Սննդային հեղափոխության օր» կոչվող ամենամյա նախաձեռնությանը: Հայաստանն այս տարի առաջին անգամ է մասնակցել միջոցառմանը: «Սննդային հեղափոխության օր» համաշխարհային նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել երեխաների գիտելիքները առողջ սննդի պատրաստման հարցում:


2005 թվականից Ջեմի Օլիվերը աշխատում է առողջ դպրոցական սննդի ուղղությամբ: Օլիվերի նախաձեռնած հեղափոխության ծավալները տարեցտարի մեծանում են, յուրաքանչյուր տարի՝ ընդգրկելով ավելի շատ երկրներ ու մարդկանց:

2014 թվականին «Սննդային հեղափոխության օրվան» մասնակցել են աշխարհի 121 երկրների ավելի քան 10 հազար դպրոցներ: Միջոցառմանը մասնակցող ՀՄԽ-ի 30 երեխաները անցկացրեցին առողջ սննդի պատրաստման 2 ինտերակտիվ դաս, որոնցից առաջինը անցկացրեց «Հայ Մաիասնության Խաչ»-ի ազգային խոհանոցի դպրոցի դասարանի ուսուցչուհիի Նարինե Մուրադյանը, իսկ 2-րդը` հենց ինքը` Ջեմի Օլիվերը (ուղիղ հեռարձակմամբ): Միջոցառման ավարտին բոլոր մասնակից երեխաները ստացան մասնակցության վկայականներ: