«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում բացվեց Շուշիից - Շուշի լուսանկարչական ցուցահանդես

«ՀՄԽ-ի» «Մաչանենց» պատկերասրահում բացվեց Շուշիից- Շուշի լուսանկարչական ցուցահանդեսի թվով 3-րդ ցուցադրությունը,
Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ՝ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի և Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը, որոնք թվագրված են 1992թ-ից մինչև մեր օրերը:
Ցուցահանդեսի համադրող և ART PR (Արտ Փի Ար) ընկերության տնօրեն՝ Գայանե Դավթյանի խոսքով. «Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։
Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։
Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսին էր 92թ-ի Շուշին , ինչպիսին՝ այսօրվա Շուշին»։ Ներկայացված ֆոտոշարքերը մինչև այսօր դեռ որևէ տեղ ցուցադրված կամ հրապարակված չեն եղել:
"Շուշիից-Շուշի" ֆոտոցուցահանդեսի աջակիցներն են՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ Մշակույթի նախարարությունը։
ART PR (Ատ ՓիԱր) ընկերության նախաձեռնությամբ իրականացված "Շուշիից-Շուշի" ֆոտոցուցահանդեսը մեծ արձագանք գտավ և՛ Շուշի քաղաքում, որտեղ ցուցադրվեց մայիսի 8-ին, և՛ Գյումրի քաղաքում։
Ցուցահանդեսը «Հայ Միասնության Խաչ-ի» տարածքում բաց կլինի մինչև հունիսի 22-ը: