Այսօր «Հայ Միասնության Խաչ-ի» «Մաչանենց» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՄԽ-ի Մանուկների Թագավորության հիմնադրման իններորդ տարեդարձին:
Միջոցառումը մեկնարկեց Մանուկների Թագավորության թագավորի և թագուհու ողջույնի խոսքով, որից հետո պալատական իշխանները ներկայացրեցին թագավորության գործունեությունը: Պալատական երգչախումբը կատարեց մանկական երգեր:
Մանուկների Թագավորության Փոքրիկ իշխան Գևորգ Բաբախանյանը ներկաներին նվիրեց իր հեղինակած դաշնամուրային երկու ստեղծագործությունները՝ «Հայի հոգին» և «Մանկությունը»: «Մաչանենց» թատրոնը ՄԹ-ի տարեդարձին ևս նվեր էր պատրաստել: Երեխաներին ներկայացվեց «Կիկոսի մահը» ներկայացումը: Մանուկների թագավորության հիմնադրման իններորդ տարեդարձը իրենց ներկայությամբ զարդարել էին ՄԹ-ի նախկին թագուհիները: Միջոցառման ավարտին Մանուկների Թագավորության հիմնադրման իններորդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք հղեց ՄԹ- ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը:
Միջոցառման ավարտին Մանուկների Թագավորության պալատականներին և բնակիչներին սպասվում էր մեծ անակնկալ. նրանց հանձնվեց նորաբաց աշխատասենյակ, որտեղ Մանուկների Թագավորությունը կշարունակի իր եռանդուն գործունեությունը: Վերջում տեղի ունեցավ պարահանդես, որին մասնակցեցին Մանուկների Թագավորության պալատականները և բնակիչները: