Վառ Վարդավառ «Հայ Միասնության Խաչում»




Հուլիսի 12-ին «Հայ Միասնության Խաչում» տոնվեց Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը:
ՀՄԽ-ի Մանուկների Թագավորությունը ներկայացրեց տոնի խորհուրդն ու պատմությունը իսկ ահա Արվեստաց դպրոցի երգչախմբի սաները կատարեցին տոնի իմաստը խորհրդանշող երգեր: Ներկաները ականատես եղան թե ինչպես են տոնը նշել Հեթանոսության շրջանում և Քրիստոնեությունը ընդունելուց հետո: Միջոցառման ավարտին բոլորս միասին խաղացինք ավանդական խաղեր և ջուր ցողեցինք միմյանց վրա: