Շուրջ մեկ ամիս է՝ ՀՄԽ-ի աշխատակազմն է համալրել Աբիգաիլ Գենզինկը, ամերիկացի կամավորը, ով մինչ այդ 1-ամիս կամավոր էր «ԱՄՔՈՐ» -ում:
Աբիգաիլը ՀՄԽ-ի աշխատակազմին անգլերենի ակումբում սովորեցնում է անգլերեն և կատարում է բազմաթիվ թարգմանություններ: Նրա խոսքով ինտեգրումը ՀՄԽ-ի անձնակազմ կայացավ շատ արագ, միակ խանգարող հանգամանքը հաղորդակցության խնդիրն
էր: Այս ընթացքում նա հասցրել է ծանոթանալ հայ մշակույթին, պատմությանը: Նրա կյանքում շատ մեծ տեղ է գրավում հավատքը և նրա խոսքով Հայաստանում եղած ժամանակ այդ հավատքը ավելի է մեծացել:
- Շատ մարդիկ կամավորական աշխատանք են կատարում և ուղղակի հաճույք ստանում: Բայց ամենակարևորն է գիտակցել, թե ինչու ես դա անում, ում համար և նվիրված լինես այդ գործին: