Այսօր «Մենք աղետից չենք վախենում» ուսուցողական ներկայացման պրեմիերան «Մաչանենց» թատրոնում տեղի ունեցավ:
Ներկայացման առաջնախաղը դիտեցին «Վաղարշապատի Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի և Ծիածանի միջնակարգ դպրոցի» աշակերտները:
Պրեմիերայի պաշտոնական հյուրերի
շարքում էին Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ`
Գայանե Սայադյանը, Արմավիրի մարզային փրկարար վարչության
ներկայացուցիչները, Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը և ծրագրի
ֆինանսավորող «ԱՄՔՈՐ» կազմակերպության ներկայացուցիչ՝ Անահիտ Գասպարյանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել ևս 22 ներկայացում Էջմիածնի և հարակից համայնքների դպրոցների 1500 աշակերտների համար:
«Մենք աղետից չենք վախենում» ծրագրի նպատակն է նորարարական ներկայացումների միջոցով իրականացնել աղետների ռիսկերի նվազեցման կրթություն: Ծրագրով նախատեսվում է կազմակերպել իրազեկման բնույթի ներկայացումների 22 դիտում Էջմիածնի և հարակից համայնքերի դպրոցների 1500 աշակերտների համար: