[Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին] ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ «ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնում`«Մենք աղետից չենք վախենում» ուսուցողական ներկայացմամբ տրվեց նոր թատերաշրջանի մեկնարկը:
Ներկայացումը բեմադրվել էր «Պատանեկան ներկայացումների միջոցով պատրաստվածություն ընդդեմ աղետների» կրթական ծրագրի շրջանակներում: Ներկայացման 40 րոպեների ընթացքում 3 խոզուկները, գայլ աղետի հետ միասին, գեղեցիկ բեմադրված ներկայացրեցին հնարավոր աղետները եւ դրանցից խուսափելու կամ պաշտպանվելու տարբերակները:
Նորարական ներկայացմամբ դպրոցական հանդիսատեսին հետաքրքիր եւ միաժամանակ իրազեկող բեմադրություն ներկայացնելու ռեժիսորի փորձը կարող ենք վստահաբար ստացված համարել` հաշվի առնելով բեմադրությունը դիտելուց հետո հանդիսատեսի իրազեկվածության մակարդակը:
Ներկայացման պրեմիերային ներկա էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Գայանե Սայադյանը, ներկայացուցիչներ ծրագիրը ֆինանսավորող ընկերությաունից եւ Արմավիրի մարզային փրկարար վարչությանից: Որպես թատրոնի մշտական աջակից եւ բարեկամ բեմադրության ավարտից հետո խոսք տրվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ուսոցողական ներկայացումը կբեմադրվի 22 անգամ` Էջմիածնի տարածաշրջանի տարբեր դպրոցների սաներին ծանոթացնելով անվտանգության կանոններին եւ տվյալ իրադրությունում անհրաժեշտ գործողություններին:

ejmiatsin.am/maiin/2741--.html