[Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին] ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Էջմիածին քաղաքի 2700-ամյակի եռօրյա միջոցառումների մեկնարկը տրված է. հոկտեմբերի 6-ը` միջոցառումների առաջին օրը, լի էր անակնկալներով:
Տոնին, որպես առաջին նվեր քաղաքին, Զորավար Անդրանիկի անվան փողոցում բացվեց Անդրանկ Օզանյանի բարձրաքանդակը:
Քանդակի հեղինակը Էջմիածնում կատարած գործերի եւ վաստակի համար Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած Լեւոն Թոքմաջյանն է: Հեղինակը դժվարացավ նշել, թե սա թվով որերորդ գործն է Էջմիածնում:
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում բացվեց մանկական պատկերասրահ, որտեղ ցուցադրված էին Արվեստաց դպրոցի սաների աշխատանքները` նվիրված Էջմիածնի 2700-ամյակին: «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը քաղաքապետին շնորհակալագիր հանձնեց`քաղքաքում մշակույթի զարգացումը խթանելու համար :
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի կողմից հնացված խորհրդանշական գինու բացման արարողությունը, որը 3 տարի առաջ ի պահ էր տրվել քաղաքի 2700-ամյակին բացվելու նպատակով: Տոնական այս օրը նույնպես ի պահ տրվեց յոթամյա հնեցմամբ գինի, որը կբացվի Էջմիածնի 2705 ամյակին: 
Քաղաքի տոնին նվիրված միջոցառումների առաջին օրն էջմիածնեցիները, հյուրերը, ԵԿՄ անդամները` քաղաքապետի գլխավորությամբ այցելեցին նաեւ Զվարթնոց թաղամասի Զոհվածների պանթեոն` հարգանիք տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը զոհած մարտիկների շիրմին: 
Օրվա ամենամեծ անակնկալը սպասվում էր Զվարթնոց թաղամասի փոքրիկներին. թաղամասում կատարվեց խաղահրապարակի բացում` մեծ ֆուտբոլի եւ, միաժամանակ, բասկետբոլի փակ խաղադաշտով եւ ճոճանակներով: Նոր խաղահրապարակում ֆուտբոլային առաջին հանդիպումը թաղի երեխաների միջեւ անցկացրվեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ:
Եռօրյա միջոցառումների շրջանանկներում,քաղաքի տարբեր հատվածներում, համերգային ծրագրեր են անցկացվելու: Համերգային գեղեցիկ ծրագրերով Էջմիածնում գործող երգի եւ պարի խմբերը ուրախ կատարումներով հանդես են գալիս ոչ միայն կենտրոնական հատվածներում, այլ նաեւ քաղաքի ծայրամասերում: Միջոցառումների առաջին օրը տոնական համերգային ծրագիր էր Զվարթնոցի Արագած թաղամասում: