«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի Արվեստաց դպրոցում Atken Armenian Foundation-ի ֆինանսավորմամբ, շուրջ հինգ ամիս է գործում է վոկալի դասարան, որտեղ անվճար սովորում է 15 աշակերտ ուսուցչուհի Հերմինե Գևորգյանի ղեկավարությամբ:
Շաբաթական մեկ դաս անցկացնելով՝ երեխաները ձեռք են բերում նորանոր գիտելիքներ, ծանոթանում տարբեր երաժշտական ոճերի, սովորում և կատարում են նոր երգեր ավելի շատ ուշադրություն դարձնելով դասական ոճին: Դասերի ընթացքում ուսուցչի կողմից կատարվում է երեխաների ձայնի անհատական մշակում, որի շնորհիվ երեխաների ձայնային տվյալները ավելի են կատարելագործվում: Ուսուցչի խոսքով դասերն անցնում են շատ արդյունավետ, երեխաների մոտ ակնհայտ երևում է արդյունքը, բայց դեռ կան շատ անելիքներ:

-Հուսով ենք որ մյուս գարնանը կունենանք մեծ համերգ և այժմվանից պատրաստվում ենք, աշխատելով և սովորելով նոր երգեր,-նշում է ուսուցչուհին:
Երեխաների խոսքով խմբակում դասերն անցնում են շատ հետաքրքիր, իրենց համար բացահայտում են նոր երաժշտական ոճեր: Շատ երեխաների համար բացահայտում է դասական ոճը և որ իրենք կարողանում են կատարել դասական ստեղծագործություններ, որի շնորհիվ նրանց ձայնային տվյալները ավելի են ամրապնդվում: