Այսօր «Պատանեկան ներկայացումների միջոցով պատրաստվածություն ընդդեմ աղետների» կրթական ծրագրի շրջանակներում կայացավ «Մենք աղետից չենք վախենում» մրցույթը:
Մրցույթին մասնակցում էին ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի, Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցի, Էջմիածնի Վ.Ռշտունու անվան համար 11 հիմնական դպրոցի և Ծիածանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցույթի 3 փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցը, որն էլ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից արժանացավ պատվոգրի և խորհրդանշանական գավաթի: Մրցույթի ավարտին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցը և «ԱՄՔՈՐ» կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գասպարյանը հիմք դրեցին մի նոր ավանդույթի: Ծրագիրը ֆինանսավորող «ԱՄՔՈՐ» կազմակերպության համար պատրաստվել էր համագործակցության խորհրդանշական ծառ՝ ի նշան արդեն հաջող ավարտած և նոր մեկնարկվող ծրագրերի:
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: