«Իմ գունավոր աշունը» միջոցառումը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում


Այս գունավոր աշնան վերջին օրերը աննկատ չանցան ՀՄԽ-ում:
Մեկ ամիս առաջ ՀՄԽ-ի արվեստաց դպրոցում հայտարարվել էր մրցույթ «Իմ գունավոր աշունը» թեմայով, որտեղ մասնակիցները պետք է ներկայանայն թեմատիկ աշխատանքներով և գեղարվեստական համարներով: Երկարատև կազմակերպչական աշխատանքներից հետո նոյեմբերի 27-ին կայացավ «Իմ գունավոր աշունը» միջոցառումը, որի ընթացքում էլ ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի խմբակների սաները ներկայացրեցին իրենց թեմատիկ աշխատանքները, գեղարվեստական համարները: Միջոցառման ավարտին երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին հանձնվեց խորհրդանշական մրցանակներ, իսկ առաջին տեղ զբաղեցրած խեցեգործության խմբակին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենցը հանձնեց պատվոգիր: