CAU News Հայկական ծիսական տիկնիկներ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները։