[Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին] «Մաչանենց» թատրոնում կայացավ «3-րդ աչք» ներկայացման պրեմիերան

Մեր քաղաքում մշակութային կյանքը զարգացնելու նպատակով քաղաքապետարանը խթանում է այստեղ գործող մշակութային օջախների գործունեությունը: Մշակութային կյանքում մեծ դեր կատարող թատրոնի եւ թատերական արվեստի զարգացման համար քաղաքապետարանը աջակցում է այստեղ գործող «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնին:
Քաղաքապետարանի աջակցությամբ թատրոնն ընթացիկ տարվա ընթացքում բեմադրել է արդեն 2 տասնյակից ավելի ներկայացում: Օրերս կայացավ հերթական «3-րդ աչք» ներկայացման պրեմիերան` բեմադրված ՎալենտինԿրասնոգորովի համանուն պիեսի հիման վրա: 
Ներկայացման առաջնախաղին պատվավոր հյուր էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` թատրոնին աջակցելու համար:
Ներկայացման կայացման մասին վկայում էին հանդիսատեսի բուռն ծափերը: