Վարդավառը «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում



«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տոնեցինք բոլորիս կողմից սիրված Վարդավառը:
Ներկաներին ողջունեցին ՀՄԽ-ի Մանուկների Թագավորության թագավորն ու թագուհին, որից հետո իր շնորհավորական խոսքը ասեց ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Այնուհետև Արվեստաց դպրոցի սաները ներկայացրեցին տոնի եկեղեցական և ժողովրդական խորհուրդը: Ներկաներին այցելեց Նոյ նահապետը և աղավնիներ թռցրեց՝ ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն և ցանկացավ ուրախ Վարդավառ: Միջոցառումը ուղեկցվեց ազգային երգով ու պարով: Միջոցառման ավարտին բոլորս միասին խաղացինք ջրախաղ: