Հուլիսի 9-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում կայացավ «Թող ողջ հայության արևը մի տեղից ծագի...» խորագրով համահայկական հավաք:
Հավաքին ներկա էին գործընկերներ արտասահմանից, ներկայացուցիչներ «Արփինետ» ՍՊԸ-ից և Էջմիածնի ուսանողական խորհրդից: Հավաքի ընթացքում ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը ներկայացրեց սփյուռքի հայկական գաղթօջախներում ՀՄԽ-ի կատարած գործունեությունը և սփյուռքում ՀՄԽ-ի գործունեության ակտիվացման նոր ճանապարհները: Այնուհետև ՀՄԽ-ի ծրագրային բաժնի աշխատակից Իսկուհի Միրզոյանը ներկայացրեց ՀՄԽ-ում «Երիտասարդական Վերնատուն» հիմնելու գաղափարը, որը հանդես կգա հայապահպանության խնդիրներով: Հավաքին ներկայացվեց ՀՄԽ-ի «Միասնության Խաչմերուկ» օնլայն հարթակի ստեղծման գաղափարը, որը պետք է աշխարհի բոլոր հայերին հավաքի մեկ վայրում: Հանդիպման վերջում տեղի ունեցավ ներկայացված կարծիքների և գաղափարների վերաբերյալ ազատ քննարկում: