Եվս մեկ հետաքրքիր օր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի Արվեստաց դպրոցում

Կավագործության, նկարչության և թատրոնի դասարանների միջև տեղի ունեցավ խոհարարական խաղ-մրցույթ: Մրցույթի ընթացքում սաները պատրաստեցին աղցաններ, իսկ հաղթողներին որոշեց խոհարարներից կազմված ժյուրին: Մրցույթի երեք փուլերի արդյունքում անվանակարգերից երեքում (ամենագեղեցիկ, ամենահամեղ և ամենակազմակերպված խմբային աշխատանք) հաղթեցին կավագործները, երկու անվանակարգում (ամենագեղեցիկ և ամենակազմակերպված խմբային աշխատանք) հաղթեցին նկարիչները, իսկ դերասանները հաղթող ճանաչվեցին ամենահամեղ անվանակարգում: Մրցույթի ավարտին մասնակիցները համտեսեցին իրենց պատրաստած աղցանները և ստացան պատվոգրեր: