Խոհարարական խաղ-մրցույթ ՀՄԽ-ում

Այսօր ՀՄԽ-ում շարունակվեց խոհարարական խաղ-մրցույթը: Մրցույթին մասնակցում էին Արվեստաց դպրոցի կավագործության և նկարչության դասարանները: Մրցույթի երկու փուլերի արդյունքում «ամենաարագ» և «ամենահամեղ» անվանակարգերում հաղթանակ տոնեցին կավագործները, իսկ նկարիչները հաղթեցին «ամենակազմակերպված խմբային աշխատանք» և «ամենահամեղ» անվանակարգերում: Մրցույթի ավարտին մասնակիցները համտեսեցին իրենց պատրաստած աղցանները և ստացան պատվոգրեր: