«ԳԻՆՈՒ ԳՈՒՅՆԸ»
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-7
«Մաչանենց» արվեստի միջազգային 4-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական
մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ի աջակցությամբ:
մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ի աջակցությամբ:
2018թ.-ի սիմպոզիումը նվիրված է գինու արարմանը: Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթատունկը:
Այստեղ է գտնվում Հայոց հոգևոր կենտրոն՝ Էջմիածին քաղաքը, որտեղ էլ կանցկացվի սիմպոզիումը:
Սիմպոզիումի առաջին օրը արվեստագետների մասնակցությամբ, ավանդական եղանակով կպատրաստվի գինի և կհիմնվի «Աշխարհի Արվեստագետների Գինու Թանգարան»:
Սիմպոզիումի բացումը տեղի կունենա ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ, ԺԱՄԸ 17:00-ԻՆ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում։
Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն մասնակցության հայտը և ուղարկեն ինքնակենսագրական, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:
Տեղերը սահմանափակ են:
ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՑ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
15-Ն Է
1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Սիմպոզիումի նպատակն է՝
- Հայ և օտարերկյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում կծանոթանան հայ մշակույթին, ականատես կլինեն խաչքարագործի, կավագործի, գորգագործի, քանդակագործի և նկարչի աշխատանքներին։
Հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: Կհամտեսվի արվեստագետների պատրաստած մաճարը:
Ցուցահանդեսի բացմանը
ներկա կլինեն ներկայացուցիչներ հոգևոր դասից, պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սիմպոզիումի տևողությունը 7 օր է
- Տրվում է մասնակցության վկայական
- Ստեղծագործելու թեման ազատ է
- Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով
- Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
- «Մաչանենց» սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները
- Սուրճը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Հայաստանի նկարիչների համար սիմպոզիումի ընթացքում ստեղծագործելու օրերն են՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6-ը, ԺԱՄԸ 15:00 - ից սկսած:
- Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2 նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին
- Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը
- Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը
Հարգանոք՝
«ՄԱՉԱՆԵՆՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՎԵՍՏԻ
4-ՐԴ
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ
ԹԻՄ
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Էջմիածին 1101, Շահումյան 36
Համակարգող՝ Տաթև Խանոյան
Համակարգող՝ Տաթև Խանոյան
Հեռ.: (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10