ՄԱՉԱՆԵՆՑ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2018 ԱՄՓՈՓԱԳԻՐ


2018թ․-ի հոկտեմբերի 1-ից 7-ը Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ում անցկացվեց «Մաչանենց» արվեստի միջազգային 4-րդ սիմպոզիումը, որին մասնակցում էր 16 երկրից շուրջ 70 արվեստագետ։ Այս տարի սիմպոզիումը նվիրված էր գինու արարմանը և կոչվում էր «Գինու գույնը»՝ խորհրդանշելով Նոյ նահապետի կողմից Արարատ լեռան ստորոտում խաղողի առաջին որթատունկի տնկումը։ Սիմպոզիումի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվեցին մշակութային երեկոներ, այցելություններ պատմամշակութային վայրեր։ 
Սիմպոզիումի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, սակայն մեզ մոտ քառատոն էր՝ նշում էինք նաև Էջմիածին քաղաքի 2703 ամյակը, Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի 31 ամյակը, Հայ Միասնության Խաչի և «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի ծննդյան տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը, մտավորականներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր: Երեկոյի ընթացքում «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի մասնակիցները ստացան վկայականներ, հիմնվեց «Խաղաղության գինու թանգարան», որի առաջին ցուցանմուշը դարձավ սիմպոզիումի առաջին օրը մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից պատրաստված գինին`յուրահատուկ շշերով: Միջոցառման հատուկ հյուրն էր Ֆորշը, ով ողջունեց իր երգով: Իսկ վերջում`հյուրերը շրջեցին ցուցասրահներում`ծանոթանալով սիմպոզիումի ընթացքում ստեղծված արվեստի գործերին:


Տեղեկություններ

1. «ՄԱՉԱՆԵՆՑ» արվեստի միջազգային  սիմպոզիում 2018 բացում




«ՄԱՉԱՆԵՆՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ  ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԹԻՄ
ՀՀԱրմավիրի մարզք.Էջմիածին 1101, Շահումյան 36
Համակարգող՝ Տաթև Խանոյան
Հեռ.: (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10

www.facebook.com/machanentsartsymposium