«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ: Սիմպոզիումի
գործընկերն է Հայաստանի նկարիչների միությունը։
1.
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Սիմպոզիումի նպատակն է՝
- Հայ և օտարերկրյա արվեստագետներին
հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի
պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
«Մաչանենց» արվեստի միջազգային
5-րդ սիմպոզիումի խորագիրն է «ՎՐՁԻՆՆԵՐԻ
ՀԱՄԲՈՒՅՐԸ»։
Սիմպոզիումի հիմնադիրներ Գրիգոր
Մաչանենցի և Ընծայի պապիկը շատ է սիրել համբուրել, այդ պատճառով նրան ժողովուրդը
տվել է «Մաչանենց» անունը։ «Մաչ» նշանակում է համբույր («Մաչան»՝ համբուրող մարդ)։
Սիմպոզիումը ի պատիվ այդ սիրո մեծ վարպետի կոչվում է «Մաչանենց»։ Սիմպոզիումի
ընթացքում մասնակից նկարիչները որպես սիրո կնիք կթողնեն իրենց շրթունքի հետքը և
գրառում կանեն համբույրի մատյանում։ Այն կտեղադրվի ՀՄԽ-ի թանգարանում։
Սիմպոզիումի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենա
սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ:
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը ներկա
կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։
2.
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումին կարող
են դիմել միայն այն արվեստագետները, ովքեր չեն մասնակցել նախորդ 4 սիմպոզիումներին։
Շնորհակալություն ենք հայտնում
նախորդ 4 սիմպոզիումների բոլոր մասնակիցներին և սիրով սպասում ցուցահանդեսի
բացմանը։
Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10
նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:
Մասնակցության հայտը ստանալուց
հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում
«Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի
Ձեր հայտին:
3.
ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կազմակերպող կողմը տրամադրում է՝
·
Տեղափոխում օդանավակայանից
հյուրանոց և հակառակը
·
Հյուրանոցում 7 օր կեցություն
·
3 անգամյա սնունդ
·
Անսահմանափակ
սուրճ և թեյ
·
2 կտավ
·
Մշակութային
երեկոներ
·
Մասնակցության
վկայական
·
Էքսկուրս ՝
o
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / 4-րդ
դար/
o
Սբ․ Գայանե եկեղեցի / 7-րդ դար/
o
Սբ․ Հռիփսիմե եկեղեցի / 7-րդ
դար/
o
Զվարթնոց տաճար / 7-րդ դար/
o
Էջմիածին քաղաքի
պատմաազգագրական թանգարան
o
Էքսկուրսիա Երևանում /Հայաստանի մայրաքաղաք/
o
Այց Գառնիի տաճար
(1-ին դար), Գեղարդի վանքային համալիր (4-րդ դար)
Մասնակիցը հոգում է ՝
·
200$
մասնակցության վճար
·
ճանապարհածախս
·
անհրաժեշտության դեպքում՝ վիզայի
ծախս
·
յուրաքանչյուր մասնակից
պատկերասրահին է նվիրելու 2 աշխատանք, որոնք ծնվելու են սիմպոզիումի
ընթացքում
·
ներկեր և վրձիններ
4. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Որտե՞ղ են գիշերելու մասնակիցները․
Մասնակիցների
գիշերակացը տրամադրում է սիմպոզիումի աջակից «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական
ձեռնարկությունը։ Մասնակիցները կգիշերեն «Մաչանենց» հյուրատան հարմարավետ
սենյակներում: Նկարիչները կիսելու են 4 տեղանի, 3 տեղանի և երկտեղանի սենյակներ։
Հյուրատան մանրամասներին կարողեք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
Ստեղծագործելու թեման ազատ է։
5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅ
ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ
ՀՀ,
ք. Էջմիածին 1101, Շահումյան 36
Հեռ. (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com
Կայք : www.cau.am
Հեռ. (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com
Կայք : www.cau.am
www.facebook.com/machanentsartsymposium/
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2163576300343485
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2154360131265102