«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2019



            ՕԳՈՍՏՈՍԻ 13-20

Հայաստանի արվեստագետների մասնակցության հայտ

«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումը կազմակերպվում է «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:  Սիմպոզիումի
գործընկերն է Հայաստանի նկարիչների միությունը։



1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Սիմպոզիումի նպատակն է՝
- Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով: 
- Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:



«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումի խորագիրն է 
«ՎՐՁԻՆՆԵՐԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ»


Սիմպոզիումի հիմնադիրներ Գրիգոր Մաչանենցի և Ընծայի պապիկը շատ է սիրել համբուրել, այդ պատճառով նրան ժողովուրդը տվել է «Մաչանենց» անունը։ «Մաչ» նշանակում է համբույր («Մաչան»՝ համբուրող մարդ)։ Սիմպոզիումը ի պատիվ այդ սիրո մեծ վարպետի կոչվում է «Մաչանենց»։ Սիմպոզիումի ընթացքում մասնակից նկարիչները որպես սիրո կնիք կթողնեն իրենց շրթունքի հետքը և գրառում կանեն համբույրի մատյանում։ Այն կտեղադրվի ՀՄԽ-ի թանգարանում։

 Սիմպոզիումի վերջին օրը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: 

Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։

Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։



2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ



«Մաչանենց» արվեստի միջազգային 5-րդ սիմպոզիումին կարող են դիմել միայն այն արվեստագետները, ովքեր չեն մասնակցել նախորդ 4 սիմպոզիումներին։   

Շնորհակալություն ենք հայտնում նախորդ 4 սիմպոզիումների բոլոր մասնակիցներին և սիրով սպասում ցուցահանդեսի բացմանը։

Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին:

Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:




ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ


·      Սիմպոզիումի տևողությունը 7 օր է:

·       Տրվում է մասնակցության վկայական:

·       Ստեղծագործելու թեման ազատ է:

·       Սիմպոզիումի ընթացքը լուսաբանվելու է հեռուստատեսությամբ և համացանցով:

·       Սիմպոզիումի 7-րդ օրը կբացվի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ։

·       «Մաչանենց»  սիմպոզիումի արվեստի էլեկտրոնային  կատալոգում կներառվեն սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները:

·       Սուրճը և ընթրիքը հոգում է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։
·       Մասնակից նկարիչները կարող են ներկա գտնվել մշակութային երեկոներին:



3. ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝



  • Մասնակիցը սիմպոզիումի ընթացքում նկարում է 1-2  նկար և նվիրում սիմպոզիումի ֆոնդին: 
  • Վրձիններ, ներկեր և ներկապնակ բերում է մասնակիցը: 
  • Կտավ տրամադրում է կազմակերպող կողմը:



4. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
   Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում:
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
   Ստեղծագործելու թեման ազատ է։


5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36 
Հեռ.  (+374) 94 04 56 10, (+374) 41 04 56 10 
Էլ. փոստ՝  machanentssymposium@gmail.com  
Կայք՝  www.cau.am

Ֆեյսբուք՝ www.facebook.com/CAUNGO/
                www.facebook.com/machanents/
                  www.facebook.com/machanentsartsymposium/
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2163576300343485
https://www.facebook.com/pg/CAUNGO/photos/?tab=album&album_id=2154360131265102