«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2021

  

ԱՐՎԵՍՏԻ ՓՈՍՏԱՏԱՐ 
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-7


«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումը կազմակերպվում է 
«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ 
«Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկության, «Արփինետ» ՍՊԸ-ի  և «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի աջակցությամբ:  Սիմպոզիումի գործընկերն է՝ Հայաստանի նկարիչների միությունը։



1. ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ

   Սիմպոզիումի նպատակն է՝
·   Հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով:
·   Համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

«Մաչանենց» արվեստի միջազգային 6-րդ սիմպոզիումի խորագիրն է «ԱՐՎԵՍՏԻ         ՓՈՍՏԱՏԱՐ»։
Սիմպոզիումը նվիրվում է աշխարհի ներկապնակին գույներ բերող մարդկանց։
Սիմպոզիումի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա սիմպոզիումի ընթացքում ծնված աշխատանքների ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ: 
Աշխատանքները կտեղադրվեն նաև օնլայն կատալոգում։
Ցուցահանդեսի բացմանը  ներկա կլինեն պաշտոնական հյուրեր, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցներ։ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ։

2. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն, 1 լուսանկար, 10 նկարից բաղկացած պորտֆոլիո machanentssymposium@gmail.com էլ. հասցեին: 
Մասնակցության հայտը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի ընտրող հանձնաժողովը կպատասխանի Ձեր հայտին:


3.   ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կազմակերպող կողմը տրամադրում է՝ 
·       Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
·       Հյուրանոցում 7 օր կեցություն
·       3 անգամյա սնունդ
·       Անսահմանափակ սուրճ և թեյ
·       2 կտավ
·       Մշակութային երեկոներ
·       Մասնակցության վկայական
·       Էքսկուրս ՝
o   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / 4-րդ դար/
o   Սբ Գայանե եկեղեցի / 7-րդ դար/
o   Սբ Հռիփսիմե եկեղեցի / 7-րդ դար/
o   Զվարթնոց տաճար / 7-րդ դար/
o   Էջմիածին քաղաքի պատմաազգագրական  թանգարան
o   Այց Երևան /Հայաստանի մայրաքաղաք/
o   Այց Գառնիի տաճար (1-ին դար), Գեղարդի վանական համալիր (4-րդ դար)

 Մասնակիցը  հոգում է ՝
·       300$ մասնակցության վճար
·       ճանապարհածախս
·       անհրաժեշտության դեպքում՝ վիզայի ծախս
·       ներկեր և վրձիններ
·       յուրաքանչյուր մասնակից պատկերասրահին է նվիրելու 2 աշխատանք, որոնք ծնվելու են սիմպոզիումի ընթացքում


4. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
   
Որտե՞ղ են գիշերելու մասնակիցները
Մասնակիցների գիշերակացը տրամադրում է սիմպոզիումի աջակից «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը։ Մասնակիցները կգիշերեն «Մաչանենց» հյուրատան և «Մաչանենց» արտ հյուրանոցի հարմարավետ սենյակներում: Նկարիչները կիսելու են 6 տեղանի, 4 տեղանի, 3 տեղանի և երկտեղանի սենյակներ։ Առավել վաղ դիմած մասնակիցները հնարավորություն կունենան կիսելու երկտեղանի սենյակները։  
Հյուրատան և արտ հյուրանոցի մանրամասներին կարողեք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Որտե՞ղ են ստեղծագործելու մասնակիցները
   Մասնակիցները կստեղծագործեն Մաչանենց բակում
Ի՞նչ թեմայով են ստեղծագործելու նկարիչները
   Ստեղծագործելու թեման ազատ է։


5. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ


ՀԱՅ ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԽԱՉ ԲՄՀԿ 
ՀՀ, ք. Էջմիածին 1101, Շահումյան 36 
Հեռ.  (+374) 94 04 56 10, (+374) 93 23 33 26
Էլ. փոստ : machanentssymposium@gmail.com 
Կայք : www.cau.am


ՖԵՅՍԲՈՒՔ՝